ԱԺ քննիչ հանձնաժողովում մեկնարկել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի «հարցաքննությունը»։ Ուշագրավն այն է, որ Շահրամանյանը խորհրդարան մուտք գործել է գաղտնի մուտքերից մեկով, ամեն դեպքում դեռ վաղ առավոտից ԱԺ–ում հավատարմագրված լրագրողները «հերթապահություն» էին իրականացնում Ազգային Ժողովի մուտքերի դիմաց, որպեսզի հնարավորություն ունենան որոշակի հարցեր ուղղեն Շահրամանյանին, սակայն վերջինս ԱԺ մտել է լրագրողների աչքից հեռու։ Թե ով է ապահովել Արցախի նախագահի գաղտագողի մուտքը խորհրդարան հայտնի չէ։
Նշենք, որ Շահրամանյանի «հարցաքննությունը» տեղի կունենա փակ ֆորմատով, չնայած որ հանձնաժողովն ունի նախադեպ, և Նիկոլ Փաշինյանին լսում էր բաց ռեժիմով՝ ուղիղ եթեր հեռարձակելով նիստը: