00:00:00

«Ասել, որ Նարեկի «դուխը տեղն ա», նշանակում է ոչինչ չասել». Հայկ Մամիջանյանն այցելել Նարեկ Մալյանին

07:49, 24 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Առավոտյան «Վարդաշեն» ՔԿՀ-ում այցելեցի քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին։

 

Նարեկի տեսակցությունները (և, առհասարակ, կապն արտաքին աշխարհի հետ) արգելված էին: Այդ արգելքը հանված է:

 

Նարեկը բարևներ էր փոխանցում մեր բոլոր պայքարի ընկերներին: Ասել, որ Նարեկի «դուխը տեղն ա», նշանակում է ոչինչ չասել:

 

Առհասարակ, թվում է, թե մեր քաղբանտարկյալ ընկերներին այցելելիս մենք իրենց պիտի քաջալերենք, բայց ամեն անգամ հակառակն է լինում՝ Մալյանին, Աշոտյանին և մյուս քաղբանտարկյալներին այցելելություններից հետո էներգիայով ես լցվում, հասկանում ես, որ մտքով ու ոգով ստրուկները չեն կարող հաղթել պայքարող մարդուն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր