00:00:00

Քաղաքացին չի ենթարկվել պարեկների պահանջին․ ինչ է կատարվել իրականում Կապանում

14:10, 23 նոյեմբեր 2023 Տեսանյութեր

Թյուր կարծիք է, որ պարեկների աչքի առաջ է տեղի ունեցել մահը և նրանք միջամտություն ցույց չեն տվել, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով օրերս Մեղրիում տեղի ունեցած դժբախտ դեպքին, ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն տարածվեց, որ Կապանում պարեկները մեքենան տևական ժամանակ վարել են քաղաքացի Ռազմիկ Մարտիրոսյանի հետևից, հասել մինչև տան բակ ու կանգնեցրել վարորդին։ Մեքենայի գույքահարկը չվճարելու համար պարեկների ու քաղաքացու միջև վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել։

Երիտասարդի հայրը՝ Սեյրան Մարտիրոսյանը, պատշգամբից նկատել է, որ պարեկները հարվածում են որդուն։ Տնից դուրս է եկել, մոտեցել պարեկներին ու խնդրել դադարեցնել ծեծկռտուքը։

Պարեկները դադարեցնելու փոխարեն ձեռնաշղթաներ են հագցրել որդուն։ Նույն ժամանակ հոր ինքնազգացողությունը վատացել է և տեղում ինֆարկտից մահացել է։

Արփինե Սարգսյանը նշեց, որ նման իրավիճակ չի եղել.«Քաղաքացին բաժնում է տեղեկացել, որ հայրը մահացել է։ Եթե կարիք լինի տեսաձայնագրությունները տրամադրելու, մենք որևէ խնդիր չունենք։ Քաղաքացին չի ենթարկվել պարեկների օրինական պահանջին, ընդ որում, մի քանի անգամ։ Հետագայում օրինական կերպով ձերբակալվել է։ Միայն նշեմ, որ մեր ուսումնասիրություններով՝ պարեկները գործել են  իրավաչափորեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր