2023 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ կա, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գերազանցել ենք 730 հազար թիվն, ու պետք է արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ աշխատատեղերը կշարունակեն ստեղծվել։
«Մենք հույս ունենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների՝ աշխատանքի շուկայում ու տնտեսական համակարգում լիարժեք ներգրավվելու արդյունքում մեր դինամիկան նույնիսկ ավելի լավը կլինի», - նշեց Նիկոլ Փաշինյանը։