00:00:00

Հայկ Մամիջանյանը վաղը կներկայանա ՔԿ

18:55, 22 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ՀՀ քննչական կոմիտեում կհարցաքննվի վաղը՝ առավոտյան։

Ավելի վաղ Մամիջանյանն ինքն էր հայտնել՝ հարցաքննության հրավիրվելու մասին։ Վարույթը վերաբերում է ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածին (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը):

Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սույն թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային Ժողովում իր տված ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր