ՀԱՊԿ ներկայացուցիչները Մինսկում համատեղ փաստաթղթեր են ստորագրել: Հայտնում է Sputnik Беларусь-ի թղթակիցը։
Հիշեցնենք՝ այսօր Մինսկում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի, ՊՆ և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, որոնց հայկական կողմը չի մասնակցում։
Հանդիպմանը ստորագրվել են շուրջ 20 փաստաթղթեր, այդ թվում փաստաթուղթ՝ կազմակերպության խաղաղապահ զորակազմերի վերաբերյալ։
Փաստաթղթերը, մասնավորապես, վերաբերում են քաղաքական և ռազմական ոլորտներին, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին և անվտանգային սպառնալիքներին հակազդելուն, եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումներին։
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են՝ կազմակեպության կանոնակարգը թույլատրում է փաստաթղթեր ստորագրել՝ առանց կողմերից մեկի ներկայության(խմբ․ Հայաստանի), եթե այդ կողմը դեմ չէ։
Նշենք՝ վաղը Մինսկում կկայան ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին հայկական կողմը կրկին չի մասնակցում։