00:00:00

Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քրեական գործ է հարուցվել

19:07, 22 մայիս 2018 Իրավական

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: Այսպես, ծառայողական քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ 2018թ. ապրիլի 17-ին` ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի մի շարք աշխատակիցների փոխանցվել են 85000-ական ՀՀ դրամ պարգևավճարներ, որից հետո նույն բաժնի ղեկավար կազմի ծառայողները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, պարգևավճար ստացած աշխատակիցներից պահանջել են ստացված գումարների մի մասը` ընդհանուր 1.680.000 ՀՀ դրամը, հանձնել ոստիկանության վերը նշված ստորաբաժանման առանձին պաշտոնատար անձանց: ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր