00:00:00

Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարցերը քննարկեն և լուծեն հստակ՝ ի շահ տարածաշրջանի․ Միլլեր

10:30, 21 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

Մենք շարունակում ենք փոխգործակցել երկու երկրների ղեկավարներիի հետ և առաջարկում ենք նպաստել արժանապատիվ և հարատև խաղաղության հաստատմանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ 

 

«Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարցերը քննարկեն և լուծեն հստակ՝ ի շահ տարածաշրջանի։ Մենք ուրախ կլինենք մեր դերը ունենալ այդ բանակցություններին նպաստելու գործում։ Մենք տեսել ենք, թե ինչպես են այլ երկրներ առաջարկում աջակցել այդ բանակցություններին։ Մենք կարևոր ենք համարում, որ երկու երկրները դեմ առ դեմ խոսեն՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար»,-ասել է նա։

 

«Մենք պատրաստ կլինեինք աջակցել այդ բանակցություններին, ինչպես նախկինում ենք արել, և մենք ողջունում ենք, որ այլ երկրներ նույնպես անեն դա»,-նշել է նա, պատասխանելով Վաշինգտոնի՝ բանակցություններին աջակցելու հարցին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր