00:00:00

Կոռուպցիայի դեմ անզիջում պայքար, զրո հանդուրժողականություն․ Արդարադատության փոխնախարարի ելույթը

17:21, 16 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոյեմբերի 15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում իր գործունեության 4-ամյակն ամփոփեց հանդիսավոր միջոցառմամբ, որին մասնակցում էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, միջազգային կազմակերպություններից և գործընկեր կառույցներից ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ելույթի խոսքով հանդես է եկել նաև Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և  շնորհավորել աշխատակիցներին օրվա առթիվ: Նախարարի տեղակալը նշել է, որ Կառավարությունը 2018 թվականից ի վեր որդեգրել է կոռուպցիայի դեմ անշեղ պայքարը՝ որպես իր քաղաքականության հիմնական ու գերակա ուղղություններից մեկը, ինչը շարունակաբար իր ամրագրումն է ստացել Կառավարության գործունեության ծրագրերով և վերափոխման հայեցակարգերով: Կարապետյանի համոզմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ամենահիմնարար  ուղղություններից մեկը դրա կանխարգելումն է, ինչը նյութականացվել է նաև վերջին երկու հակակոռուպցիոն պետական ռազմավարությունների շրջանակներում: «Այս կարևորագույն  կանխարգելման  համակարգի կենտրոնում թերևս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, և այն հանդիսանում է դրա հենասյունը: Հենց այս նկատառումով կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրել  հանձնաժողովի՝ որպես  համապատասխան անկախության երաշխիքներով օժտված գործերի կանխարգելման մասնագիտացված ինքնավար մարմնի ձևավորման, կայացման, ապա ինստիտուցիոնալ հետագա զարգացման կանխարգելման գործիքների զարգացման և արդիականացման գործում:

Հանձնաժողովի չորս տարիների գործունեությունը և շարունակական  զարգացումն արդեն իսկ գրանցել են շոշափելի արդյունքներ։ Այն բարձր գնահատականի է արժանացել նաև մեր միջազգային գործընկերների կողմից, Հանձնաժողովի ինստիտուցիոնալ զարգացման և հետևողական ջանքերի շնորհիվ մենք գրանցել ենք նաև միջազգային վարկանիշային առաջընթաց, որոնցից ամենակարևորն էր ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ-ի) 4-րդ գնահատման շրջափուլի շրջանակներում հանձնարարականների կատարումը»:

Ելույթի ավարտին Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ այս շարունակական բարեփոխումներն էլ ավելի տեսանելի արդյունքներ կգրանցեն որդեգրված կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի և հասարակության մոտ դրա դեմ զրո հանդուրժողականության մշակույթի ձևավորման գործում։

Միջոցառման ավարտին ներկաները դիտեցին Հանձնաժողովի ձևավորման, գործունեության, կատարված աշխատանքի վերաբերյալ վավերագրական ֆիլմ:

Ավելին՝ հղմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր