2022թ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ մասին գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը /9 հատոր և բազմաթիվ տեսագրություններ/։
«Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը /9 հատոր և բազմաթիվ տեսագրություններ/։
Իրավական հարցերին մանրամասն անդրադառնալու ենք ասուլիսով՝ քրեական վարույթի նյութերին ծանոթանալուց և որոշակի իրավական գործընթացներ անցնելուց հետո, սակայն այժմ ներկայացնեմ մի հանգամանք։
Եռաբլուրից 34 ծնողի բերման ենթարկելու համար, պաշտոնական տվյալներով, պանթեոն են ուղարկվել ․․․ 439 ոստիկան /անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանի ներկայության մասին/։
Քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված ոստիկանների գերակշիռ մասը
1․ Հրաձիգներ են
2․ Հրաձիգ նռնականետորդներ և
3․ Հրաձիգ գնդացրորդներ», - նշել է նա։