ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում մենք չենք կայացրել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այստեղ խնդիրն այն է, թե այդ կառույցը ինչպես է դիրքավորվում.«Արդյո՞ք ՀԱՊԿ-ը մի կառույց է, որը ստեղծված է ինչ-որ գործողություն անելու, երբ այդ կառույցի անդամներից մեկին վտանգ է սպառնում։ Այդ հարցն ուղղված է ավելի շատ այդ կառույցի այլ երկրներին։ ՀԱՊԿ-ի աճպարարությունը, որն արվում է, մեզ համար անընդունելի է։ Ամեն անգամ, այն բոլոր գործընկերները, որոնք փորձ են անում Ալմաթայի դեկլարացիան, Պրահայի համաձայնությունը ներկայացնել մի կետ, որից հետո իրենք չէին կարող որևէ բան անել, թող հետ նայեն և ասեն, թե ինչ են իրենք արել, երբ այդ ամենը տեղի չէր ունեցել»։
Մանրամասները՝ տեսանյութում։