00:00:00

Քոչարյանը՝ Հարությունյանին ու Շահրամանյանին քննիչ հանձնաժողով հրավիրելու, Սարգսյանին՝ «պատժելու» մասին

12:13, 16 նոյեմբեր 2023 Տեսանյութեր

Այսօր առավոտյան խոսել եմ Ջալալ Հարությունյանի հետ, այնտեղ մի փոքր իրավական խնդիր կա, եթե դա էլ լուծվի, կարծում եմ՝ նա էլ կկարողանա մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Չներկայանալու դեպքում քննիչ հանձնաժողովը ոչինչ չի կարող անել։ Բայց այն օրենսդրական նախաձեռնությունը, որ մենք պատրաստել ենք, ապագայում քննիչ հանձնաժողովներին կտա հնարավորություն, որ իր կողմից հրավիրյալները չունենան հնարավորություն չներկայանալու նիստերին»,-ասաց Քոչարյանը։

Նա նշեց նաև, թե ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրվել է նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Շատ կարևոր է և՛ պարոն Շահրամանյանին, և՛ պարոն Հարությունին քննիչ հանձնաժողովում լսելը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ զորակոչի վերաբերյալ թվի հրապարակմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր