00:00:00

Արևմուտքը գիշատչի պես կառչել է Հայաստանից` փորձելով պոկել նրան Ռուսաստանից․ Մարիա Զախարովա

15:45, 15 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

Արևմուտքը, Ուկրաինայում իր քաղաքականության տապալումից հետո, գիշատչի պես կառչել է Հայաստանից, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արևմուտքը, որի պլաններն Ուկրաինայում իսպառ ձախողվել են, գիշատչի պես կառչել է Հայաստանից՝ փորձելով պոկել նրան Ռուսաստանից»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան ՀՀ ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝  Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու Հայաստանի վարչապետի որոշումը, արևմտյան երկրներից Հայաստանին զենք մատակարարելը, Երևանի ու Կիևի մտերմացումը «մեկ շղթայի օղակներ է համարում»։

«Միայն թե ինձ թվում է, որ դա ստրկության շղթա է»,- ասել է Զախարովան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր