Ճտերը դեկտեմբերի 24-ին կհաշվենք, Աժ ամբիոնից այսպես պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ով անդրադարձել էր բյուջեի կատարողականին՝ ՊՆ-ի մասով։
«Տարվա ավարտին ընդառաջ մեր պրոցեսները շարունակվում են։ Տվյալ պարագայում ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24-ին և, վստահեցնում եմ, որ հաճելի անակնկալ կսպասվի, պարոն Մանուկյանին», - ասաց Պապիկյանը։