00:00:00

Պատգամավորները զրկված են Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթին ծանոթանալու հնարավորությունից․ Գեղամ Մանուկյան

13:03, 15 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց, որ պատգամավորները զրկված են Ադրբեջանի հետ հայեցակարգային ռազմավարական փաստաթղթին ծանոթանալու հնարավորությունից։

 

Ըստ նրա՝ ԱԳՆ հարցում է ուղղարկվել երեք ընդդիմադիր պատգամավորների անունից, այդ թվում՝ և իր, հոկտեմբերի 11-ին և 24-ին։

 

«Առաջին գրությունում դիմել էինք ԱԳՆ և հստակ պահանջել ծանոթանալ Փաշինյանի արտահայատած, իբր, հայեցակարգային ռազմավարական փաստաթղթի հետ, որը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրելուն, որից խուսանավել է պատասխանել Արարատ Միրզոյանը։ Մյուսով պահանջել էինք ծանոթանալ այն առաջարկների հետ, որը ներկայացրել էր Ադրբեջանը։ Մի ամիս է անցել, երկու հարցումին էլ պատասխան չի եղել և պատգամավորները զրկված են այդ փաստաղթին ծանոթանալու հնարավորությունից»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր