00:00:00

Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվում, որ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում ՀԱՊԿ նիստին

18:16, 14 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվել այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ նիստին Մոսկվայում։ Այդ մասին Риа Новости-ին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարը։ Նա պարզաբանել է, որ հրավերը հասցեագրվել է Հայաստանի վարչապետին այնպես, ինչպես մյուս պետությունների ղեկավարներին․

«Բելառուսի նախագահը հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետի մերժմանը, հասկանալով, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է: Հրավերն ուղղվել է Հայաստանի վարչապետին այնպես, ինչպես մյուս պետությունների ղեկավարներին։ Ռուսաստանի նախագահը, օրինակ, նաև վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ, ընդունել է հրավերը։ Իր փորձից և նմանատիպ իրավիճակներում հայտնված որոշ այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից ելնելով, նախագահը առաջարկել է Հայաստանի վարչապետին չշտապել, չընդունել հապճեպ որոշումներ, այլ լրջորեն մտածել հետագա քայլերի մասին»,- Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էսմոյնտը։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Փաշինյանը տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր