00:00:00

Վարորդը 5,000 դրամ կաշառք էր առաջարկել պարեկներին (տեսանյութ)

16:36, 14 նոյեմբեր 2023 Տեսանյութեր

Գեղարքունիքի մարզի պարեկները նոյեմբերի 13-ին, ժամը 22.12-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա:

Մեքենայի տեխզննման ժամկետը լրացած լինելու և կասեցված վարորդական իրավունքի վկայականի իրավախախտումները չարձանագրելու համար վարորդը 5000 դրամ կաշառք էր առաջարկել պարեկներին։

Կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով 38-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր