00:00:00

Հայաստանում 2022թ. դրությամբ շաքարային դիաբետով հիվանդության նոր դեպքերի թիվը գրեթե եռապատկվել է

11:35, 14 նոյեմբեր 2023 Առողջություն

Նոյեմբերի 14-ին նշվում է Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը:

 

Հայաստանում 2022թ. դրությամբ` բնակչության 15 և բարձր տարիքային խմբում գրանցվել է շաքարային դիաբետի 11 հազար 324 նոր դեպք: 2022 թվականին հիվանդության նոր դեպքերի թիվը գրեթե եռապատկվել է:

 

Շաքարային դիաբետի կանխարգելման ու վաղ հայտնաբերման նպատակով առողջապահության նախարարությունը լայնածավալ աշխատանք է կատարում: Բնակչության ռիսկային՝ 35-68 տարիքային խմբերում իրականացվում է դիաբետի ախտորոշման սքրինինգային ծրագիր` պետական աջակցությամբ:

 

Առողջության առաջնային պահպանման հաստատություն այցելելու դեպքում` շաքարային դիաբետով բոլոր պացիենտներին, անկախ բժշկական ցուցումներից, իրականացվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ արյան հետազոտություն` գլյուկոմետրիա (եթե պացիենտն ունի անձնական օգտագործման գլյուկոմետր, հիմք են ընդունվում նրա տվյալները), տարեկան մեկ անգամ սահմանված հետազոտությունները, այդ թվում` ակնահատակի զննում, էլեկտրասրտագրություն: Շաքարային դիաբետի բարդությունների կանխարգելման նպատակով շաքարային դիաբետով բոլոր պացիենտներին իրականացվում է տարեկան առնվազն մեկ խորհրդատվություն ոտքերի խնամքի վերաբերյալ, ինչպես նաև ստուգվում են ոտնաթաթերի անոթազարկերը:

 

Շաքարային դիաբետով պացիենտների դեղերը տրվում են անվճար` շուրջ 10 տեսակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր