00:00:00

Եթե ուզենան ձեռնամարտի մեջ մտնել, դրա համար ուրիշ ավելի լավ տեղեր կան․ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ–ականների հնարավոր սադրանքների մասին

10:47, 14 նոյեմբեր 2023 Տեսանյութեր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համար առաջնահերթություն է, որ բոլոր նրանք, ովքեր ապօրինի կալանավորված են, օր առաջ ազատ արձակվեն։

«Սա ինձ համար այս պահին առաջնահերթություն է», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը։

Պատգամավորը նշեց, որ իրենց ընդհանուր առաջնահերթությունը իշխանափոխությունն է։

Նա կարծում է, որ ՔՊ-ականները կփորձեն սադրել իրեն, որ հունից հանեն։

«Որ ես ինչ-որ ֆիզիկական հարված հասցնեմ, որ հետո գնան ու ոստիկանությունում բողոքներ գրեն։ Ամեն դեպքում, քանի տարի է՝  նման փորձեր կան, պետք է լինել սառնասիրտ, իսկ եթե ուզում են ձեռնամարտի մեջ մտնել, դրա համար ավելի հարմար ու  հետաքրքիր տեղեր կան», - ասաց Լևոն Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր