00:00:00

Ես գործարքի գնացող չեմ, իմ օրակարգում Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է. Նարեկ Մալյան

15:50, 11 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

Ինչու՞ է իշխանությունն այդքան սուր արձագանքում «Մահ դավաճաններին» կոչին, ես դատարանում այդ հարցը բարձրաձայնել եմ՝ եթե դեմ եք «մահ դավաճանին» կարգախոսին, ապա ի՞նչ եք առաջարկում՝ կյա՞նք դավաճաններին, ապրե՞ն դավաճանները։ Համակարգը փորձում է ինձ լռեցնել, բայց չի հաջողվելու,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։

«Ես բացառում եմ, որ գործարքի կգնամ, իմ հրապարակային խոսքից էլ ակնհայտ է, որ ես գործարքի գնացող չեմ։ Իմ հանդեպ տեղի են ունեցել հարձակումներ, առևանգման փորձ, ֆիզիկական բռնության փորձեր, բայց չեմ նահանջել։ Հայաստանի իշխանությունները գտնվում են լիբերալ ֆաշիստական ցանցի հովանու ներքո, իշխանության դեմ պայքարը հեշտ չի տրվելու»։

Նարեկ Մալյանի գնահատմամբ՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքը նույն դրդապատճառն ունի. 2018 թվականին մարդիկ հույսեր էին կապել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց վերջինս խաբեց այդ մարդկանց, նույն կերպ զգալի թվով մարդիկ հույս էին կապել ընդդիմության առաջնորդների հետ, բայց ընդդիմադիր որոշ գործիչներ չարդարացրին մարդկանց ակնկալիքները։

«Եթե ընդդիմությունը որոշել է, որ թիվ մեկ օրակարգը Նիկո Փաշինյանին հեռացնելն է, ապա բոլորը պիտի միայն այդ օրակարգին ծառայեն, յուրաքանչյուրն իր ռեսուրսով պիտի սպասարկի այդ օրակարգը՝ գիտակցելով, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր և անհնար գործիքներով խոչընդոտելու է»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր