00:00:00

Քիչ առաջ ՔԿ-ից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր. Հայկ Մամիջանյան

13:37, 10 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

Քիչ առաջ ՔԿ-ից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով:

Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սույն թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային Ժողովում իմ տված ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերս»,- գրել է Մամիջանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր