00:00:00

Գրիգորյանն ի սկզբանե պատրաստվում էր մասնակցել ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստին, հետո հրաժարվեց. ՌԴ ԱԳՆ

15:29, 09 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստից բացակայությունը։ 

«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ի սկզբանե պատրաստվում էր մասնակցել ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստին, սակայն հետո հրաժարվեց ժամանակացույցի փոփոխության պատճառով»,- իր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԱԽ քարտուղարների նիստում Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանը», - ասել է Զախարովան՝ նշելով, որ այս կամ այն միջոցառմանը մասնակցության մակարդակը որոշում է հենց պետությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր