Հայաստանի համար շարունակում է շատ սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը, լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Մենք կարծում ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման անկյունաքարը պետք է լինի երկու երկրների միջև սահմանագծի ամրագրումը»,- նշեց նա։
Ըստ Կոստանյանի՝ կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք արձանագրված են նաև Գրանադայի հայտարարության մեջ։
«Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմների ստեղծումը, սրանք այն հարցերն են, որոնց շուրջ դեռևս պետք է երկու կողմերը մոտեցնեն իրենց դիրքորոշումները»,- նշեց ՀՀ ԱԳ փոխնախարարը։
Կոստանյանն ասաց, որ Հայաստանը շարունակում է շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում։
Մանրամասները՝ տեսանյութում։