00:00:00

Արցախյան հակամարտությունը չի ավարտվել. ամեն ինչ պետք է անենք, որ վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով. Սեյրան Օհանյան

12:44, 08 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ արցախյան հակամարտությունը չի ավարտվել։

 

Ըստ նրա՝ Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով այն ավելի է խորացրել։

 

«Ու թեև բոլորս մեծ ցավ ենք ապրում այսօր, սակայն ցավն անտրտունջ տանելը քիչ է․ պետք է պայքարել։

 

Ոչ ոք չի կարող զրկել հողը մայրությունից։

 

Ոչ ոք չի կարող զրկել մեզ մեր Մայր հողից։

 

Նա սպասում է մեզ։

 

Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով։ Իսկ դրա համար հայ ժողովրդի միասնական կամքն ու գործողությունները, հայկական երկու պետությունների ամբողջ ներուժը կիրառելը և միջազգային ընդունված ձևաչափով բանակցային գործընթացի արագ վերականգնումը այլընտրանք չունեն։

 

Դանդաղելը կամ հապաղելը շատ վտանգավոր է ու կործանարար», - Facebook-ում գրել է Օհանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր