Եվրասիական տնտեսական միությունը և Անկախ պետությունների համագործակցությունը դարձել են համաշխարհային տնտեսության ապադոլարիզացիայի գործընթացների շարժիչ ուժը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հասկանալի է, որ ապադոլարիզացիայի շարժիչների թվում տեսնում ենք այնպիսի ասոցիացիաներ, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը և ԱՊՀ-ն, այդ կառույցներում ազգային արժույթների տեսակարար կշիռը հասել է 85-90 տոկոսի։ Նույնպիսի մակարդակի է հասնում նաեւ մեր ապրանքաշրջանառությունը Չինաստանի հետ», - ընդգծեց նա։
Լավրովը հիշեցրել է, որ օգոստոսին ԲՐԻԿՍ գագաթաժողովում (Յոհանեսբուրգ) բարձրացվել է ընդհանուր հաշվարկային պայմանական միավորի ստեղծման հարցը՝ ի հավելումն ազգային արժույթների։ «Գագաթաժողովում ընդունվել է որոշում, որը ֆինանսների նախարարներին եւ կենտրոնական բանկերի կառավարիչներին հանձնարարում է ուսումնասիրել այդ գաղափարը եւ առաջարկներ ներկայացնել այլընտրանքային պլատֆորմների մասին հաջորդ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա մեկ տարի հետո՝ Կազանում, երբ Ռուսաստանը լինի ԲՐԻԿՍ նախագահը»,- ավելացրել է Լավրովը։