00:00:00

Մաթևոսի մահը ծանր հարված է, մենք կզգանք քո ներկայությունը մեր կողքին, ննջիր խաղաղությամբ, եղբա՛յր

08:31, 08 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի մահը ծանր հարված է մեզ համար: Մաթեւոսը մարդ է, ում վրա կարելի է հենվել, վստահ լինելով, որ դժվար պահին նա կլինի իր տեղում, ուրախ պահին էլ կլինի իր տեղում, միշտ կլինի իր տեղում: Այս մասին գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Իր տեղում լինելը կախված չէ հանգամանքից: Իր տեղում լինելը կախված է իր տեղի գիտակցումից, իր տեղի նկատմամբ պատասխանատվության եւ սեփականության զգացումից:

 

Եւ դա մի տեղ է, որ հնարավոր չէ լրացնել, որովհետեւ դա միայն իր տեղն է: Եւ մենք կզգանք քո ներկայությունը մեր կողքին: Ննջիր խաղաղությամբ, Եղբա՛յր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր