00:00:00

ԿԸՀ նախագահը՝ Լևոն Քոչարյանի՝ մանդատը ստանալուց հետո հնարավոր ազատման մասին

15:54, 06 նոյեմբեր 2023 Տեսանյութեր

«Մենք ստացել ենք ԱԺ նախագահի արձանագրությունը և ինչպես օրենքով սահմանված կարգն է, մանդատը տրամադրում ենք հաջորդ թեկնածուին։ Տվյալ դեպքում, երեք թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել, և հաջորդը, որ ինքնաբացարկ չի ներկայացրել, նրան տրվում է  մանդատը»,- Irakanum.am-ի հարցին ի պատասխան  ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նշենք, որ ԿԸՀ-ն արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավորի թափուր մանդատը հատկացրեց Լևոն Քոչարյանին։

Լևոն Քոչարյանը գտնվում է կալանքի տակ և, փաստաբանները, հիմք ընդունելով ՍԴ նախադեպային որոշումը, նշում են, որ պետք է անհապաղ ազատ արձակվի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր