00:00:00

ԿԸՀ-ն արձանագրեց՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին

12:41, 06 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Լևոն Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ։

«ԿԸՀ-ն արձանագրում է՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին», - ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նշենք, որ Լևոն Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է, որը  պահվում է անազատության մեջ։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարության համաձայն՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, նա չի կարող պահվել անազատության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր