Ոստիկանության տասնյակ աշխատակիցներ դեռ վաղ առավոտից փակել էին Վեդիի համայնքապետարանի շենքի մուտքը, թույլ չէին տալիս համայնքի բնակիչներին, Արարատ ցեմենտի գործարանի աշխատակիցներին ներս մտնել։ Վերջիններս հանրային քննարկման էին եկել մասնակցելու։ Բանն այն է, որ Վեդի խոշորացված համայնքում «Օրդ գրուպ» ընկերությունը նախատեսում է ցեմենտի գործարան կառուցել։ Հավաքվածները դեմ են, հայտարարում են, մարզում արդեն իսկ երկու ցեմենտի գործարան կա, երրորդը ոչ միայն ավելորդ է, այլև՝ խիստ վտանգավոր ու ռիսկային։ Իրենք մարզի բնակիչներ են, կատարվողի անմիջական կրողը, հետևաբար պահանջում էին ներս թողնել բոլորին, բայց ոստիկանները արգելում էին, հայտարարելով նախապես գրանցված մարդիկ միայն պետք է ներս մտնեն, անգամ թիվ ասեցին՝ հինգ հոգի, հանգամանքը զարմացրեց հավաքվածներին,ովքեր են նրանք, ինչպես են հերթագրվել, պարզ չէ։
Հավաքվածները շեշտում էին ունեն հիմնավոր կասկածներ, որ ընկերության թիկնունքում իրականում այլ մարդիկ են կանգնած, որոնց ներդրումային խոստումները օդ են, բացի այդ եթե համայնքային իշխանությունը թույլ տա, որ նոր գործարան կառուցվի, իրենցից շատերն անգործ կմնան, քանի որ «Օրդ գրուպ» ընկերությունը նախատեսում է ընդամենը 300 հոգանոց աշխատատեղ բացել, մինչդեռ Արարատի ցեմենտում այս պահին 1200 –ից ավելի մարդ է աշխատում։ Գործարանում վերազինման աշխատանքներ են իրականացվում, առաջիկայում աշխատատեղերի թիվը կհասնի մինչև երկու հազարի։
Մոտ մեկ ժամ ոստիկանությունը թույլ չէր տալիս հավաքվածներին ներս մտնել, հետո հայտարարեցին՝ մի քանի հոգի անձնագրերով կարող է գալ։ Տպավորությունն էր, որ իրավապահ մարմինները հատուկ բերվել էին բացառապես համայնքապետարանի շենքւ պահպանելու համար, խորընդոտում էին անգամ լրատվամիջոցների աշխատանքը։ Հավաքվածների ու ոստիկանների միջև քաշքշուկ սշկսվեց։
Ի վերջո մի քանիսին ներս թողեցին։ Իսկ ահա ներսում արդեն համայնքի աշխատողներն էին, «Օրդ գրուպի» ներկայացուցիչները, որոնք նախապես ներս էին մտել, ու հանգիստ տեղավորվել։ Համայնքի աշխատակիցն ու ավագանու անդամն էլ ստանձնեցին քննարկումը իրականացնելու պարտավորությունը, իհարկե որևէ մեկի կարծիքը հարցնելու։ Ներդրումային ֆոնդի աշխատակիցը, «Օրդ գրուպի» ներկայացուցիչը ներկայացրեցին իրենց տեսակետները։
Ինչպես Վեդի համայնքի բնակիչների, այնպես էլ ազդակիր համայնքների ապրողների ու Արարատ ցեմենտի աշխատակիցների կողմից հնչեցվցած բոլորին հարցերին փորձում էր պատասխանել համայնքապետարանի աշխատակիցը։ Հարցերը շատ էին, մտահոգությունները նույնպես, որոնք այդպես էլ չփարատվեցին։ Բովանդակային ոչ մի քննարկում այդպես էլ չեղավ, ընդհանուր աղմուկի մեջ կորան հիմնական ու գլխավոր հարցերի պատասխանները, ինչպես, ինչ եղանակով ու ինչ ժամկետներում է կառուցվելու գործարանը, արդյո՞ք ժամանանակից տեխնոլոգիա ասվածը ընդամենը գեղեցիկ բառակույտ չէ, և ի վերջո բնապահպանական խնդիրները ինչպես են նվազեցվելու։ Սրանք հարցեր են, որոնք մտահագում են շատերին, բայց ոչ Վեդի խորոշացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին։ Ամբողջ ընթացքում համայնքապետարանի շենքի դիմաց, հարակից տարածքներում ու ներսում ոստիկանական ուժեղացված ծառայություն էր, բողոքող բնակիչներ ու հարցերից խուսափոխ մարդիկ, բայց Սարգսյան Գարիկը չկար։
Irakanum.am