00:00:00

Ինձ չի հետաքրքրում փոքր մարդկանց, իրենց գլխից մեծ «մուտիլովկաները»․ Զոհրաբյան

09:55, 31 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Արցախի ժողովրդի բռնի տեղահանունից հետո հակառուսական  տրամադրությունները հանրության շրջանում գնալով ակտիվանում են, հաշվի առնելով նաև  ռուս խաղաղապահների անգործութունը, Հայաստանով զբաղվող Պուտինի աշխատակազմի այն գործիչները, ովքեր զբաղվում են մեր տարածաշրջանում հակառուսականությունը կանխելու գործով Irakanum.am–ի տեղեկություններով  ՀՀ–ում գործող իրենց լրատվամիջոցներին տվել են հանրային ու քաղաքական գործիչների ցանկ, առաջարկելով մասնավորապես «Սպուտնիկ Արմենային» և «Ալֆա Նյուզին» հրավիրել հարցազրույցների և հաղորդումների այն գործիչներին, ովքեր համարվում են ռուսական կողմնորոշում ունեցող։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն  այդ ցանկում եղել է նաև քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի անունը, բայց հիշյալ լրատվամիջոցները  Զոհրաբյանի մասով աշխատակազմին փոխանցել են, որ չեն կարող հրավիրել, որովհետև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, որի վրա դրված է այդ լրատվամիջոցների կուռացիան, ասել է, որ Զոհրաբյանին հարթակ չտրամադրել։ Ավելին Սողոմոնյանն ասել է, որ դա Մարգարիտա Սիմոնյանի ուղիղ հրահանգն է, և ասել է, որ այդ հարցերը պարզել կամ Սողոմոնյանի, կամ Սիմոնյանի հետ։

 Այս տեղեկատվությունը մենք փորձեցինք ճշտել Նաիրա Զոհրաբյանից, ով  ըստ էության չհեքերց այն, և ասաց, թե իրեն շատ քիչ է հետաքրքրում փոքր մարդկանց մեծ կամ փոքր մուտիլովկաները։ «Ինձ ճիշտն ասաց չի հետաքրքրում փոքր մարդկանց, իրենց գլխից մեծ մուտիլովկաները։ Ես լսարանի խնդիր չունեմ, իմ ասելիքը ցանկացած կերպ կարող եմ հասցնել հանրությանը, ինչը և անում եմ, շատ ավելի լավ, քան նշված անձի մասնակցությամբ կազմված խորհրդականան խմբակցությունը,  որի որակի, բովանդակության, գործողությունների մասին ես չէ, որ պետք է կարծիք հայտնեմ, այլ ընդամենը դուրս եկեք յուրաքանչյուրդ ձեր  տան շքամուտքից և լսեք հանրության կարծիքը։ Այո, ինձ ևս ռուս իմ գործընկերները հարցնում են, թե ես կոնֆլիկտ ունեմ  այդ անձնավորության հետ։ Ես շատ հանգիստ պատասխանել եմ, որ եթե ես ինչ–որ մեկի հետ կոնֆլիկտ եմ ունեննում, ապա այդ մասին խոսում եմ բաց ու հրապարակային, ոչ չեմ ունեցել, չեմ էլ պատրաստվում ունենալ։ Ես հիմա այնքան  ժամանակ չունեմ էդպիսի մանր խնդիրների անդրադառնալու, բայց ցավում եմ, այն լրատվամիջոցների համար, ովքեր մշտապես աշխատել և աշխատում են տարբեր կաբլուկների տակ, անկախ նրանից, թե դա ում կաբլուկն է՝ Մարգարիտա Սիմոնյանի, թե նրա ենթակա ինչ–որ մի տղամարդու»,– ասաց Զոհրաբյանը։

Ի դեպ Զոհրաբյանի համար փակ է նաև հիշյալ քաղաքական ուժին հարող այլ լրատվամիջոցներ ևս, ինչպես նաև Դաշնակցության կոռուցիայի տակ գործող ՀԸ–ն ու լրատվական կայքը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր