00:00:00

Ավանեսյանը, գերատեսչության պաշտոնատար անձինք ու աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ

17:25, 27 հոկտեմբեր 2023 Առողջություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, գերատեսչության պաշտոնատար անձինք ու աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ:

Երևանի և մարզերի պոլիկլինիկաներում/ամբուլատորիաներում առկա է քառավալենտ պատվաստանյութը:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել ցանկացողները, անկախ կցագրման վայրից, կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա:

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր