00:00:00

Քարտեզները միայն ՌԴ-ի մոտ չեն, դրանք տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին. Փոխնախարար

13:35, 27 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

«3+3»-ը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարթակ չէ, այլ տարածաշրջանային համագործակցության հարթակ. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկմանը։

Ըստ նրա՝ նպատակը ոչ թե հարթակներն են, այլ հարևանների հետ հարաբերությունների կարգավորում։

ԱԳ փոխնախարարն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե խորհրդային ժամանակներից մնացած քարտեզները գտնվում են միայն Ռուսաստանի ձեռքում։ Ըստ Կոստանյանի՝ այն քարտեզները, որոնց մասին խոսվում է՝ 1974-78թթ․ քարտեզները, առկա են, ու թե՛ հայկական կողմն է ծանոթ դրանց, թե՛ ադրբեջանական։

Կոստանյանը հավելել է, որ այդ քարտեզները տարբեր միջնորդների կողմից տրամադրվել են կողմերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր