Այս պահի դրությամբ 16 հոգի վերակենդանացման բաժանմունքում է, բոլորն էլ 0-4 տարեկան երեխաներ են: Այս մասին ասուլիսի ժամանակ նշեց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը:
«Սուր շնչառական վարակների գանգատները շատ տարբեր են՝ սկսած քթահոսությունից, կարող է լինել կոկորդի ցավ, կարող է լինել ջերմություն կամ առանց ջերմության եւ, իհարկե, ականջաբորբ։ Կարող է վերջանալ թոքաբորբով», - ասաց նա: