00:00:00

Հնդկաստանը քննարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հարցը

09:07, 27 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է The Economic Times պարբերականը։

 

«Հնդկաստանը մտածում է Հարավային Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու մասին՝ անցած տարվա ընթացքում սպառազինության առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո»,- գրում է պարբերականը։

 

Նշվում է, որ վերջերս Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել Նյու Դելի և քննարկումներ անցկացրել այս առնչությամբ։ Պարբերականն ընդգծում է, որ Հնդկաստանը դարձել է զենքի վստահելի մատակարար Հայաստանի համար։

 

Նոր մատակարարումների մասին մանրամասներ առայժմ չկան, սակայն, ինչպես նշում է պարբերականը, հայ դիտորդները, որոնք ցանկացել են անանուն մնալ, ասել են, որ խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք զսպող միջոց կհանդիսանան Ադրբեջանի հետ կոնֆլիկտային իրավիճակում։

 

Հնդկաստանի կողմից Հայաստանին մատակարարված սպառազինության վերջին խմբաքանակը ներառել է Pinaka տեսակի բազմափողանի հրթիռային կայաններ, հակատանկային միջոցներ, հրթիռներ և այլ զինամթերք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր