00:00:00

ՀՀ-ում ԵՄ առաքելության փոխղեկավարը Կանադայի պատվիրակությանը ներկայացրել է անվտանգության զարգացումները

13:39, 26 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր պատիվ է ունեցել հյուրընկալելու Կանադայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը». X-ի իր էջում  տեղեկացնում է ԵՄ դիտորդական առաքելությունը։

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլի և Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թերները միացել են Ջերմուկում դիտորդներին։ ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին պատվիրակությանը ներկայացրել է անվտանգության զարգացումները և քննարկել Կանադայի առաքելությունում ապագա ներդրումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր