00:00:00

Արմեն Փամբուխչյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում

07:07, 26 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում՝ 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։
 
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկում ու հայտնեց, որ բոլոր թեկնածուներին էլ ձեռնպահ է քվեարկելու, քանի որ ծանոթ չէ նրանց գործունեությանը։
 
ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանը և Սուրեն Գրիգորյանը նշանակվեցին քաղաքապետի տեղակալներ։

«Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր