00:00:00

Դատարանը ճանաչել և հռչակել է հարկադիր կատարողի անմեղությունը

16:21, 22 մայիս 2018 Իրավական

Հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որՇիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի մարտի28-ի դատավճռով ճանաչել և հռչակել է Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Էդուարդ Կարախանյանիանմեղությունը՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Դատարանն արդարացրել է Էդուարդ Կարախանյանին, ով մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Ավելի վաղ զանգվածային լրատվության միջոցներով հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ըստ քաղաքացու հաղորդման՝ հարկադիր կատարողն անձնական դրդումներով կատարել էր պաշտոնեական կեղծիք, որի հետևանքով քաղաքացու շարժական գույքի փոխարեն հարկադիր էլեկտրոնային աճուրդի էր ներկայացվել վերջինիս բնակարանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր