00:00:00

Այն, ինչ «չի կարելի» Թանդիլյանին, կարելի է՝ Անդրեասյանին

17:20, 19 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ իր երեխաներից մեկն արտեկրում է ուսում ստանում: Նախարարի՝ զավակներից մեկի արտերկրում սովորելու մասին առաջինը գրել էր Irakanum.am-ը։ Մենք նաև տեղեկացրել էինք, որ Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝ Հանրայինի աշխատող Պետրոս Ղազարյանն էր զբաղվում այդ հարցերով, և դրանով էր պայմանավորված, որ նրա հաղորդումը մի քանի օր եթեր չէր հեռարձակվում։

Այս տեղեկությունը նախարարն այսօր հաստատեց, հայտնելով, որ ԲՈՒՀ–ը որտեղ սովորում է իր երեխաներից մեկը Հայաստանում չի գտնվում։  Ավելին՝ նախարարը հայտարարել էր, թե իր երեխաների կրթության իրավունքը, անձնական որոշումների իրավունքը ոչ ոք չի կարող վիճարկել: Որեւէ մեկն այս հանգամանքը չի էլ վիճարկում։ Բայց տիկին նախարարին չէր խանգարի նույնը խորհուրդ տալ իր թիմակիցներին, որոնք Երևանի ՏՒՄ ընտրությունների ամբողջ ժամանակահատվածում «դրոշակ» էին դարձրել այն հանգամանքը, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի զավակները արտերկրում են կրթություն ստանում։ Մինչդեռ Թանդիլյանն այս հանգամանքը երբեք էլ գաղտնի չէր պահել, ավելին, հստակ հայտարարել էր, որ զավակները կրթություն ստանալուց հետո անպայման Հայաստան են վերադառնալու, ինչն օրինակ չի անում նույն Ժաննա Անդրեասյանը։ Փաստացի ստացվում է, որ Անդրեասյանը ոչ միայն չի վստահում իր ղեկավարած գերատեսչության մատուցած ծառայությունների որակին, այլի անուղղակիորեն կասկածի տակ է դնում իրեն նախարար նշանակած Նիկոլ Փաշինյանի «ապագա կա»  կարգախոսը։ Ամեն դեպքում ստացվում է, որ Ժաննա Անդրեասայանը գոնե կրթական հարցերում իր երեխաների համար Հայաստանում ապագա չի տեսնում։

Այն ինչ չի կարելի և անունդունելի է մյուսների համար, ՔՊ-ականների համար դա իրավունքի պաշտպանության հարց է: Կամ այն ինչ «չի կարելի» Մանե Թանդիլյանի զավակներին, կարելի է Ժաննա Անդրեասյանի երեխային։ Այսպիսին է հենց  «ժողովրդավարության բաստիոնը»։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր