00:00:00

ԱԳ փոխնախարարը հաստատեց Նիկոլ Փաշինյանի ասածը՝ Հայաստանը հիասթափված է ռուս խաղաղապահների գործողություններից

13:06, 18 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները միշտ ուղղված են եղել ապահովելու բարեփոխումները, այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

 

«Բարեփոխման տեսանկյունից ԵՄ-ն մնում է Հայաստանի կարևորագույն գործընկերը»,- նշեց նա։

 

Փոխնախարարի խոսքով՝ երեկ ԵԽ նիստում Նիկոլ Փաշինյանի ուղերձը հաստատում էր ՀՀ քաղաքականությունը՝ հնարավորինս ընդլայնել հարաբերությոuնները ԵՄ-ի հետ։

 

Նա նշեց, թե Նիկոլ Փաշինյանը երեկ սենսացիոն հայտարարություն չի արել։

 

«Այնտեղ չէր նշվել կոնկրետ երկիր, նշվել էր՝ մեր դաշնակիցներից ոմանք, չէր նշվել՝ որ դաշնակցի մասին է խոսքը», - ասաց Հովհաննիսյանը։

 

Նա հաստատեց Նիկոլ Փաշինյանի ասածը, որ Հայաստանը հիասթափված է ռուս խաղաղապահների գործողություններից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր