00:00:00

Սա հումանիտար ողբերգություն է, Հայաստանում ենք՝ արտահայտելու մեր համերաշխությունը. Լուիզ Մուշիկիվաբո

12:13, 18 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել իր համերաշխությունը արտահայտելու հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման պայմաններում։ Նրանք փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են օգտակար լինել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:  

 

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որն իր շուրջն է համախմբում 88 երկրի և կառավարության՝ 5 մայրցամաքներից: Հայաստանը մեզ համար այդ կազմակերպության շատ կարևոր անդամ է: Դրա համար էլ մենք այսօր այստեղ ենք, որ արտահայտենք մեր համերաշխությունը»,-ասաց Մուշիկիվաբոն:

 

Նա ընդգծեց՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, իրենք հատկապես հետաքրքրված են իրենց առաքելությունների հետ կապված հարցերով՝ ֆրանսերեն լեզվով կրթության, երիտասարդության հարցերով: Երիտասարդությունը կազմակերպության առաքելության հիմնական թիրախն է:  

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր