00:00:00

Մեծ դպրոցներում տնօրենների աշխատավարձերը կարող են հասնել ընդուպ 495 000 դրամի. ԿԳՄՍ նախարար

14:08, 17 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Փաստացի, կամավոր ատեստավորված ուսուցիչները, որոնք նաև տարակարգ ունեն, ավելի բարձր վարձատվություն են ստանում, քան դպրոցի տնօրենը. ԱԺ հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։  

«Զուտ մոտիվացիոն համաչափության պահպանման տեսանկյունից, կարող է առաջ բերել այդ համակարգի խախտում», - ասաց նա և նշեց, որ այդ իսկ պատճառով տնօրենների ատեստավորման կարգն է դրվել, նաև հավելավճարի տրամադրումը ներառելով՝ տնօրենի աշխատավարձերում բարեփոխումներ ենք իրականացրել։

Նա հիշեցրեց, 2023-ի սեպտեմբերից դպրոցների ֆինանասավորման նոր կարգ է մտել ուժի մեջ։ «Տնօրենների աշխատավարձը միջինում բարձրացել է 111 000 դրամով։ Աշխատավարձը պայմանավորված է դպրոցի չափով, մեծ դպրոցներում ունենք տնօրենների՝ ընդուպ 475․000-ից 495․000 դրամի հասնող աշխատավարձներ», - ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր