Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը: ՀՀ ՊՆ–ից հայտնել էին, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,– ասված էր հաղորդագրությունում։
Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով իրավապահները կատարվածի առնչությամբ երկու վարկած են քննում։ Հիմնական վարկածներից մեկը զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով է զինծառայողը հրազենային վիրավորում ստացել:
Մյուս վարկածը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճատով առաջացած վեճն է։
Նշենք, որ մահացած զինվորը Լոռու մարզի Գարգառ համայնքից էր։ «Տան միակ որդին էր, ուներ մեկ քույր։ Շատ համեստ, գրագետ ու խելոք տղա էր»,– մեզ հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից մեկը։ Նարեկ Նազարյանը ընդամենը 19 տարեկան էր։
Irakanum.am