00:00:00

Վարչապետի կնոջ այցը Կիև վկայում է պաշտոնական Երևանի անբարյացակամ պահվածքի մասին. Գալուզին

11:24, 09 հոկտեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանը համարժեք կգնահատի երկկողմ գործընկերության կարևորությունը, այս մասին «RBC»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք մեծ հույս ունենք, որ Երևանը համարժեք կգնահատի ռուս-հայկական գործընկերության կարևորությունը, և դրանք կբխեն առաջին հերթին այն ամուր, դարավոր կապերից, որոնք միավորում են Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին», - ասել է նա։ 

Խոսելով ռուս-հայկական հարաբերությունների մասին՝ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ ելել է նրանից, որ բարդ հարցերը լուծելու է պրոֆեսիոնալ մակարդակով, դիվանագիտական ​​ուղիներով։

«Բայց, ցավոք, հայկական կողմից մենք տեսանք Ռուսաստանի նկատմամբ հասարակական ոչ բարյացակամ հռետորաբանության ակտիվացում, ինչի արդյունքում մենք ստիպված եղանք սեպտեմեբրի 25-ին հրապարակել հայտարարությունը, այսինքն՝ այս հակասությունը հանրային տարածք տեղափոխեցինք միայն այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանի հակառուսական հռետորաբանության ինտենսիվությունը սկսեց մասշտաբներից դուրս գալ», - հավելել է նա։

«Չեմ ուզում այստեղ մեջբերել մեր բոլոր փաստարկները, որոնք վկայում են պաշտոնական Երևանի անբարյացակամ պահվածքի մասին, բայց միայն հիշեցնեմ այնպիսի քայլերի մասին, ինչպիսին է հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը, այնպիսի հանդուգն քայլեր, ինչպիսիք են Հայաստանի վարչապետի կնոջ այցը Կիև և շփումը Զելենսկու հետ, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի շփումը ուկրաինացի գործընկերոջ հետ։ Վերջերս Երևանում հաճախում են տարբեր տեսակի հյուրեր Եվրոպայից, ովքեր նաև օգտագործում էին Երևանը որպես հարթակ՝ տարբեր տեսակի հակառուսական հայտարարությունների համար», - նշել է Գալուզինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր