00:00:00

Էկոնոմիկայի նախարարության թիմը քննարկման է հրավիրել ԼՂ-ից բռնի տեղահանված բիզնեսմեններին. Քերոբյան

21:02, 07 հոկտեմբեր 2023 Տնտեսություն

Մենք անցնում ենք ավելի երկարատև՝ մարդկանց տնտեսական և սոցիալական ինտեգրացիայի ծրագրերին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսին  ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, էկոնոմիկայի նախարարությունում ժամը 16:00-ին տեղի է ունենալու հանդիպում նախարարության թիմի և ԼՂ-ից բռնի տեղահանված բիզնեսմենների միջև: Ես կոչ եմ անում, որ այն մարդիկ, որոնք դեռևս չեն պլանավորել, անպայման միանան, և մենք առարկայական քննարկում կունենանք, թե ինչպես օգնենք ձեռնարկատերերին, բիզնեսմեններին՝ վերսկսել իրենց բիզնեսը ՀՀ-ում»,- ասաց Վահան Քերոբյանը;

Նա նշեց, որ  արդեն 40-ից ավելի բիզնեսմեններ գրանցվել են:

Նա ասաց, որ ովքեր դեռ չեն գրանցվել կարող են երկուշաբթի օրը ուղղակի գնալ նախարարություն եւ մասնակցել քննարկմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր