00:00:00

Պարզվում են Ավանում տեղի ունեցած բռնությունների մասնակիցները

14:18, 22 մայիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ավանի վարչական շրջանի տարածքում 2018թ. ապրիլի 20-22-ին տեղի ունեցած բռնությունների բոլոր հանգամանքները, մասնակից անձանց ինքնությունը։ Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանցից մեկի ինքնությունը պարզվել է։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինում ստացվել և վարույթ է ընդունվել Ավանում 2018թ. ապրիլի 20-22-ին տեղի ունեցած միջադեպերի՝ քաղաքացիների ավտոմեքենաները վնասելու, «Հանրային Ռադիո» ընկերության և «Սիվիլնեթ»-ի լրագրողների գործունեությանը խոչընդոտելու, քաղաքացիական հագուստով, որոշ դեպքերում նաև դիմակավորված անձանց կողմից անկարգություններ կատարելու դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված 6 քրեական գործ: Նշված բոլոր քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, մշակվել է քննչական պլան և ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բռնությունների բոլոր դրսևորումները բացահայտելու ուղղությամբ։ Ձեռնարկված միջացոռումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ապրիլի 22-ին Երևանի Ավան վարչական շրջանում գործող «Ֆորդ» սերվիսի մոտ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած անձի ինքնության վերաբերյալ, ով հայտնաբերվել է և հարցաքննվել։ Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:   Նախաքննությունը շարունակվում է, քննության առարկա են դարձվել նշված դեպքերի վերաբերյալ առկա տեսագրությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր