00:00:00

ՀՀ-ում կորոնավիրուսի շտամներ են շրջանառվում

19:30, 04 հոկտեմբեր 2023 Առողջություն

Վերջին 7 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 217 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (122 դեպք) աճել է 95-ով (43.7%): Հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հայաստանում շրջանառվում են կորոնավիրուսի XBB.1.5 (Կրակեն), XBB.1.16 (Արկտուրուս) տարբերակները, ինչպես նաև առաջին անգամ հայտնաբերվել է EG.5 (Էրիս) տարբերակը:

Ներկայում հիմնական շրջանառվող շտամներն են՝ «Հսկողության տակ գտնվող» BA.2.86 (Պիրոլա) տարբերակը և «Հետաքրքրություն ներկայացնող» EG.5 (Էրիս) տարբերակը։

EG.5 (Էրիս) տարբերակի մասին աշխարհում առաջին անգամ զեկուցվել է 2023 թվականի փետրվարի 17-ին: EG.5-ը շրջանառվում է Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում և օգոստոսի վերջից՝ նաև Վրաստանում: EG.5-ը COVID-19-ի վերջին տարբերակն է, որը շատ սերտորեն կապված է Omicron XBB տարբերակների հետ:

Նոր ենթատեսակի ախտանշանները նույնն են՝ հազ, փռշտոց, հարբուխ, գլխացավ, մկանացավ և այլն: Այս պահի դրությամբ` EG.5-ի պատճառով հիվանդության «ծանրության» վերաբերյալ հաղորդումներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր