Գորիսում և Վայքում գործող կենտրոնակայաններում, ինչպես նաև Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայանում ընթացող աշխատանքներին միացել են նաև kamavor.mlsa.am հարթակում կամավորության հայտ լրացրած քաղաքացիները։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Վերջիններս մասնակցում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման, տեղում սոցիալական ծառայությունների մատուցման գործընթացի կազմակերպման, խորհրդատվության տրամադրման և այլ աշխատանքների։
Այս պահին հարթակում գրանցված է ավելի քան 1000 անձ։