Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցավում եմ, որ այս օրերին ստիպված եմ լինում նաև Երևանի ընտրությունների թեմային անդրադառնալ, բայց ... ունենք այն, ինչ ունենք:
Պարզաբանեմ բոլորի, նաև առաջին հերթին մեզ քվե տված քաղաքացիների համար այս պահի իրավիճակը:
-Մենք բոյկոտելու ենք նիստերը, որ տեղի ունենան նոր ընտրություններ:
Այս մասով ունենք նաև 14֊իս ստորագրություններով փաստաթուղթ առ այն, որ որևէ մեկը ներկայություն չի ապահովի:
-«Մայր Հայաստանը» նույնպես չներկայանալու մասին հայտարարություն է տարածել:
Այս պահին սա միակ ձևն է կանխելու ՔՊ-ի ընտրվելը:
-«Հանրային ձայնը», չգիտես՝ ինչու, շարունակում է մեզ դիմել՝ պաշտոններ ուզելով, փաստացի, որ չընտրի ՔՊ-ին, քանի որ Մարությանին ընտրելու որևէ տարբերակ այլևս չկա:
Ամբողջ հարցը միայն այն է՝ կօգնի՞ «Հանրային ձայնը» ՔՊ-ին, թե՞ ոչ:
Յուրաքանչյուրի ընտրողը շուտով կհասկանա, թե ով է իրականում գլխավոր նպատակ համարում ՔՊ-ի չընտրվելը, իսկ ով այլ հետաքրքրություններ ունի այս պրոցեսում»: