Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել՝ դատապարտելով 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը և ընդգծելով, թե իբր «Երևանը փորձում է միջազգային հանրությանը մոլորեցնել 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների առնչությամբ»։
«Չնայած սեպտեմբերի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ (Արցախի-Tert.am) խաղաղ բնակչության համար ուղղակի սպառնալիք չկա, սակայն Հայաստանի ԱԳՆ-ի կողմից տեղաբնակ հայերի «էթնիկ զտումներ» իրականացնելու մասին տեղեկատվության տարածումը հստակ ցույց է տալիս, թե որքան ոչ համակարգված և կեղծ է Հայաստանի քաղաքականությունն ու դիրքորոշումը»,- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Նախարարությունը հայտարարել է, թե իբր «Ադրբեջանը կապ չունի Արցախից հայերի՝ Հայաստան կամ որևէ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ»։
«Մենք պատրաստ ենք նրանց ապահովել կյանքի ավելի լավ պայմաններով… Ադրբեջանը վճռական է Հայաստանի ժողովրդին վերաինտեգրել որպես իրավահավասար քաղաքացիների: Մեր ընդունած միջազգային պարտավորությունները ամուր հիմք են հանդիսանում այս նպատակին հասնելու համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում: