00:00:00

«Իրավունք». ՔՊ-ական ակտիվին հանձնարարվել է քիչ խոսել, շատ լսել

09:20, 27 սեպտեմբեր 2023 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ–ականներին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ՔՊ–ական ակտիվին հանձնարարվել է քիչ խոսել, շատ լսել: Ըստ աղբյուրի` վերջիններիս հանձնարարվել է ամեն դաշտում մի «մերոնքական» ունենալ, որպեսզի մանրամասն տեղյակ լինեն իրականացվող կամ իրականացվելիք ցույցերի, պիկետների եւ այլ միջոցառումների մասին, որոնք նպատակ ունեն հեռացնել իշխանություններին:

Ըստ նույն ՔՊ–ականներին մոտ կանգնած աղբյուրների` ՔՊ–ական պատգամավորներին հանձնարարվել է արցախահայության նկատմամբ հնարավորինս մեղմ արտահայտվել, իսկ Հռոմի ստատուտի վերաբերյալ հարցերին մեջբերել անձամբ Փաշինյանի մեկնաբանությունը, ոչ մի ավել-պակաս բան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր